Nokia-ն ներկայացնում է QWERTY- ստեղնաշարով երեք նոր սարք` Nokia C3, Nokia C6 և Nokia E5` հատուկ ստեղծված սոցիալական ցանցերում շփման, հաղորդագրությունների փոխանակման և էլ-փոստի հետ աշխատանքի համար: Աշխարհով մեկ օգտվողները այս սարքերի առավելությունները մատչելի գնով շուտով կկարողանան գնահատել:

«Հաղորդագրություններ փոխանակելու մեր սարքերի գիծը շատ հաջող է», — ասում է Անսի Վանյոկին (Anssi Vanjoki), Nokia Markets ստորաբաժանման ղեկավարը: — «Փոստային հաշիվներով և կորպորատիվ փոստով աշխատելու, ինչպես նաև ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման ծառայությունները հսկայական պահանջարկ ունեն Nokia E71-ի և Nokia E63-ի նման QWERTY-ստեղնաշարով սարքեր ունեցողների շրջանում: Այսօր ավելի շատ օգտվողներ կցանկանային մատչելի գին ունեցող սարքով մշտական մուտք ունենալ էլեկտրոնային փոստ և սոցիալական ցանցեր: Nokia-ի նորույթները նրանց տալիս են այդ հնարավորությունը":

Nokia C3-ը Series 40 պլատֆորմի հիման վրա ամբողջական QWERTY-ստեղնաշարով և սոցիալական ցանցերին աշխատանքային սեղանից անուղղակիորեն մուտքով առաջին սարքն է: Օգտվողները կկարողանան էջեր դիտել, մեկնաբանություններ թողնել, թարմացնել ստատուսները, լուսանկարներ ու տեսահոլովակներ տեղադրել սոցիալական սիրելի ցանցերում, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը և այլն: Nokia C3-ը նաև օժանդակում է Ovi Mail փոստային և ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման Ovi Chat ծառայությունները: Նոր օգտվողները կկարողանան ստեղծել էլեկտրոնային փոստի և չաթի հաշվառման գրառումներ անուղղակիորեն սարքավորումից` առանց համակարգչի: Nokia C3-ի մյուս տվյալներից է Wi-Fi-ի հնարավորությունը, 2 մեգափիքսել տեսախցիկը, հագեցած գունափոխանցմամբ 2,4 դյույմանոց էկրանը, մինչև 8 Գբ հիշողության քարտի հնարավորությունը: Սարքավորումը հասանելի կլինի գունային տարբեր լուծումներով (սպիտակը ոսկեգույնի հետ, մոխրագույն, վառ վարդագույն):

Nokia C6 — Symbian. ամբողջապես շարժական ստեղնաշարով և 3,2 դյույմանոց սենսորային էկրանով սմարթֆոն, որն ապահովում է հարմարավետ մուտք Ինտերնետ և Facebook անմիջապես աշխատանքային սեղանից: Էլեկտրոնային փոստի և սոցիալական ցանցերում շփման հնարավորությունը Nokia C6 օգտագործողներին թույլ է տալիս միշտ մնալ կապի մեջ` չշեղվելով առօրյա գործերից: Սմարթֆոնն ունի բռնկմամբ և ավտոֆոկուսի գործառույթով 5 մեգափիքսել տեսախցիկ, օժանդակում է Ovi Քարտեզներ` հետիոտնի և ավտոմեքենայի անվճար նավիգացիայով: Բացի այդ, հազարավոր հավելվածներ` խաղերից և վիդեոյից մինչև լուրերի ագրեգատներ և վեբ-ծառայություններ, որոնք հասանելի են Ovi Խանութում:

Nokia E5. Eseries-ի նորույթ` ստեղծված հատուկ այն մարդկանց համար, որոնք ձգտում են հաջողել ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում: ОС Symbian-ի կառավարմամբ աշխատող Nokia E5-ն այնպիսի հաջող սարքերի շարունակությունն է, ինչպիսիք են Nokia E72-ն ու Nokia E63-ը, համադրում է առաջնակարգ բիզնես-գործառույթներն ու անձնական շփման և զվարճանքի հնարավորությունները, ինչը համապատասխանում է ցանկացած գործնական մարդու սպասումներին: Nokia E5-ը կատարելապես հարմար է աշխատանքային հագեցած ժամանակացույցի կառավարմանը` Ovi Խանութում հասանելի բազմաթիվ արդյունավետ հավելվածների համադրմամբ: Nokia E5-ը թույլ կտա հեշտորեն մնալ կապի մեջ յուրաքանչյուր վայրում, քանի որ Mail for Exchange-ի և IBM Lotus Notes Traveler-ի հաճախորդների միջոցով ունի ուղիղ մուտք աշխարհի ավելի քան 90 տոկոս կորպորատիվ փոստերի:

Բոլոր երեք նորույթներն էլ վաճառքի կհանվեն 2010 թ. առաջին եռամսյակում:

Nokia-ի մասին
Nokia-ում մենք մեր առաքելությունն ենք համարում մարդկանց միմյանց միացնելը: Մենք առաջարկում ենք առաջավոր տեխնոլոգիաներ` անձնավորված ծառայությունների համադրությամբ, որոնց շնորհիվ մարդիկ կարող են ավելի մոտ լինել իրենց համար կարևոր բանի: Ամեն օր ավելի քան 1,2 միլիարդ մարդ հաղորդակցվում են միմյանց հետ Nokia ընկերության սարքերի շնորհիվ. սկսած պարզ հեռախոսներից մինչև ժամանակակից սմարթֆոններով և բարձրարտադրողական շարժական համակարգիչներ: Այսօր Nokia ընկերությունն իր սարքերն է ինտեգրում նորարարական ծառայություններ Ovi-ի (www.ovi.com) միջոցով` այդ թվում երաժշտություն, քարտեզներ, հավելվածներ, էլեկտրոնային փոստ և շատ այլ բաներ: Nokia-ի ստորաբաժանում NAVTEQ ընկերությունը թվային համալիր քարտեզագրության և նավիգացիոն ծառայությունների ոլորտի առաջատար է, իսկ Nokia Siemens Networks ընկերությունը մատակարարում է սարքավորումներ և կապի ցանցերի համար լուծումներ ողջ աշխարհում:

Լրացուցիչ տեղեկատվություն՝

Nokia

Վիկտորիա Երյոմինա` Nokia-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)

Տատյանա Օբերեմովա՝ Nokia-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)

Անդրեյ Օրլով՝ Nokia-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Եվրասիայում (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՊՀ հարավ, Թուրքիա)
Հեռ.՝ + 7 (495) 795-05-00,
ֆաքս՝ 795-05-09
nokiarussia@nokia.com
www.nokia.ru

Տեղեկատվական աջակցություն ԱՊՀ հարավի երկրներում
ԱԳՏ -Ղազախստան
Հեռ.՝ +7 (727) 376 08 80
Ասել Ժալեշեւա
a.zhalesheva@agt-agency.ru   

 « Prev  |  Next »